«Վստահ եմ՝ սա միակ դեպքը չէ»․ Մեսրոպ Առաքելյան

«Վստահ եմ՝ սա միակ դեպքը չէ»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ նախկին նախարարներից մեկը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և անմիջապես ազատվել է պատժից՝ համաներման կիրառմամբ։
Վստահ եմ, որ սա միակ դեպքը չէ, երբ նախկին պաշտոնյաներն ազատվել են կամ ազատվելու են պատժից համաներման կիրառմամբ, այն համաներմամբ, որը նախաձեռնել էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և ընդունվել էր 2018թ․ նոյեմբերին՝ ՀՀԿ-ական խորհրդարանի գործունեության վերջին օրերին»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան

Leave a Comment