ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը


Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

143 դիտում

Leave a Comment