Կանադան, Գրենլանդիան և Վենեսուելան կլինեն ԱՄՆ 51-րդ, 52-րդ և 53-րդ նահանգները. Դոնալդ Թրամփը կատակել է


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ալֆալֆա ակումբի» ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարեց, որ Վենեսուելան կարող է դառնալ 53-րդ ամերիկյան նահանգը։

Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով միջոցառմանը ներկա գտնվողներին։ WP-ի փոխանցմամբ՝ երեկոն փակ էր լրատվամիջոցների համար. մոտավորապես 200 մասնակիցներին թույլատրվում է իրենց հետ բերել երկուական հյուր, և նրանք բոլորը հավաքվել են Capital Hilton հյուրանոցում:

«Մենք չենք պատրաստվում ներխուժել Գրենլանդիա։ Մենք պատրաստվում ենք գնել այն», – ասել է նա։ «Ես երբեք չեմ մտադրվել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդը։ Գրենլանդիան կլինի 52-րդը, իսկ Վենեսուելան կարող է լինել 53-րդը»,- կատակել է նա։


Leave a Comment