Կոտայքի մարզում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. երկուսն էլ հայտնվել են ձորակում, «Mitsubishi»-ն՝ «Nissan»-ի վրա

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Արարատ Ս.-ի վարած «Nissan» մակնիշի և 35-ամյա Անդրանիկ Ի.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ «Mitsubishi»-ն էլ կիսակողաշրված ընկել է «Nissan»-ի վրա։

Leave a Comment