Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գրասենյակը հրապարակել է զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում 2985 զոհվածի անունների նախնական ցանկը, հայտնել է DW-ն։
Ըստ կայքի՝ զոհերի պաշտոնական թիվը կազմում է 3117 մարդ: Իշխանությունները 131 անունների անհամապատասխանությունը բացատրել են նրանով, որ այդ զոհերի ինքնությունը դեռևս պարզվում է և կհրապարակվի ավելի ուշ:
Անկախ մարդու իրավունքների կազմակերպությունները տարբեր գնահատականներ են տալիս։ ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ հունվարի 31-ի դրությամբ հաստատել է 6713 մահվան դեպք և ստուգում է ևս 17 091 դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Իրանի շուրջ իրավիճակը սրվել էր 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ երկրում սկսված բողոքի ցույցերից հետո։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորության մասին բողոքի ակցիաները կոշտ ճնշելու շարունակության դեպքում։ Հունվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Մերձավոր Արևելքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին և տարածաշրջան էր ուղարկել ավիակիրային հարվածային խումբ՝ USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ։
