Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է



Azatutyun.am-ը գրում է.


Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն: Այս մասին գրում է «Ազատությունը»։



«Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն մանգալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրի, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» – ասաց հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը:

Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73 -ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում:


Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել:

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասում է՝ կնոջը լավ են ճանաչում, երբ տեղահանվել էր, միշտ այցելել են նրան. «Իր մոտ մշտապես այդ ցանկությունը կար վերադառնալ իր տուն ամեն գնով, անգամ ինքը չէր խոսում Ստեփանակերտում կամ այլ վայրում բնակարան ստանալու մասին, այլ անընդհատ ֆիքսված էր իր տուն վերադառնալու գաղափարի վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment