Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի արձագանքը



Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` արձագանքելով տեր Պսակ քահանայի հայտարարությանը։



Հոգևորականն այսօր հայտնել էր, որ ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և հավելել` ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։


«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թորոսյանը:


Նշենք, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment