ԱՄՆ-ն կհարվшծի Իրանին 48 ժամվա ընթացքում․ Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում չի բացառում ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի վրա, հաղորդում է Gazeta.ru-ն
Վուչիչը նշել է, որ իր գնահատմամբ՝ նման սցենարը կարող է կապ ունենալ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շուրջ սպասվող հրապարակումների հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ներքաղաքական սկանդալների ֆոնին հաճախ արտաքին քաղաքական սրացումներ են տեղի ունենում։
«Երբ հրապարակ են գալիս նման սկանդալներ, ինչպես Մոնիկա Լևինսկու դեպքի ժամանակ, ուշադրությունը շեղելու նպատակով սկսվում են ռազմական գործողություններ։ Կարծում եմ՝ որոշումների ընդունումը կարող է արագացվել», — ասել է Սերբիայի նախագահը։

Leave a Comment