Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հաջորդ եռակողմ բանակցությունները նախատեսված են փետրվարի 4-ին և 5-ին՝ Աբու Դաբիում։
«Ուկրաինան պատրաստ է բովանդակալից քննարկումների, և մենք շահագրգռված ենք ապահովել, որ արդյունքները մեզ մոտեցնեն պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին»,-սոցցանցի իր էջում գրել է նա:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից դեռ մեկնաբանություններ չկան: