Փետրվարի 2-3-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը (International Religious Freedom Summit), հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա կարծիքով, այս տարի գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում։
«Այն ամենն ինչ կատարվում է մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ, այն քաղաքական ճնշումները, միջամտությունները, հետապնդումները սրբազան հայրերի, Վեհափաձ հոր, ինչպես նաև ազգայի բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ, ի վերջո հանդիսանում են նաև հենց կրոնական ազատության իրացման էական խոչընդոտներ», – ասել է Վարդևանյանը։
Նա նաև ընդգծել է, որ կրոնական ազատության իրացման հնարավորությունը բացակայում է նաև Արցախում, որտեղ հնարավոր չէ անգամ աղոթք անել։
