Ըստ գերատեսչության հաղորդման, Չիլիի Հանրապետություն ուղևորություն պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել երկրում բարձր քրեածին վտանգը։ Սա հատկապես վերաբերում է Սանտյագոյի կենտրոնին, առավել ևս երեկոյան և գիշերային ժամերին։
Ընդգծվում է, որ հանցագործների ուշադրությունը չգրավելու համար պետք է խուսափել թանկարժեք զարդեր և այլ արժեքավոր իրեր կրելուց։
«Հարձակման դեպքում կարևոր է պահպանել հանգստություն, չդիմադրել հանցագործներին, քանի որ դա հաճախ նրանց կողմից սառը զենքի կամ հրազենի կիրառման պատճառ է դառնում»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդման մեջ։