Լեհաստանի զինված ուժերը հայտնել են Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող օդային տարածքում տեղի ունեցած ևս մեկ միջադեպի մասին: Կիրակի՝ փետրվարի 1-ի գիշերը, «հայտնաբերվել են Լեհաստանի օդային տարածք ներխուժած օդապարիկներ հիշեցնող օբյեկտներ», ասվում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ: Գրում է DW-ն։
Վերջին օրերին սա առաջին դեպքը չէ, երբ «օդապարիկների նման առարկաներ» են մտնում Լեհաստանի օդային տարածք։ Սահմանապահները կարծում են, որ դրանք, հավանաբար, մաքսանենգ ապրանք են։
Լեհական կողմի տվյալներով՝ օբյեկտների թռիչքները վերահսկվել են ռազմական ռադարային համակարգերի կողմից և որևէ սպառնալիք չեն ներկայացրել երկրի օդային տարածքի համար։
«Լեհաստանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ապահովման հետ կապված առաջադրանքներ կատարելուն»,- նշել է հրամանատարությունը։