Aurora News | Մարոկկոյում ջրհեղեղի պատճառով 20,000 մարդ տարհանվել է

Մարոկկոյի հյուսիսում գտնվող Էլ Քսար Էլ Քեբիր քաղաքում ջրհեղեղի պատճառով 20,000 մարդ տարհանվել է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մարոկկոյի հյուսիս-արևելքում ուժեղ անձրևների պատճառով փլուզված տան փլատակների տակ մահացել է երկու մարդ։

Փլուզումը պայմանավորված էր ինչպես Տուանատում շարունակական անձրևներով, այնպես էլ շենքի խարխուլ վիճակով։ Հաղորդվում էր նաև, որ ուժեղ անձրևների պատճառով փլուզվել են ևս երկու տուն։

Leave a Comment