Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան – 5tv

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ասես տեսանք․ ուժային կառույցներ, որոնք առանց աչք թարթելու կատարում են ամենաանօրինական հրամանները։ Եկեղեցու դեմ գնալը նրանց համար դարձել է սովորական գործ, ու նրանց շարքերում չի գտնվում գոնե մեկը, որ ասի՝ «Տղերք, ստոպ, սխալ բան ենք անում»։

Իսկ ի՞նչ է անում հայ հոգևորականը։ Նա մնում է կանգուն։ Չի վախենում, չի լռում, չի դավաճանում։

Նրա զենքը հավատքն է, նրա ուժը՝ ժողովրդի և հայրենիքի կողքին կանգնելը։ Երբ ուժայինները, փաստացի, հարձակվելով եկեղեցականների վրա՝ ծառայում են այլ պետությունների շահերին, հոգևորականը ծառայում է միայն ու միմիայն իր ժողովրդին։

Ու հենց այստեղ է տարբերությունը․ ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց։

Մեկը վախվորած կատարում է ապօրինի հրաման, մյուսը՝ անկոտրում է ու խիզախ։

Եվ եթե ուզում ենք հասկանալ, թե ով է իրականում քաջ, պետք է նայենք ոչ թե նրանց, ովքեր ունեն իշխանություն, այլ նրանց, ովքեր ունեն խիզախություն կանգնելու ճշմարտության կողքին։

Աստված պահապան լինի մեր Սուրբ Եկեղեցուն, Վեհափառին և հավատարիմ բոլոր զավակներին»։

Leave a Comment