«Արարատյան մարդը»․ Երևանում կբացվի Կոստան Զարյանին նվիրված ցուցահանդես

Փետրվարի 8-ին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա գրող Կոստան Զարյանի ծննդյան 141-րդ տարեդարձին նվիրված միջոցառում և «Արարատյան մարդը» ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը ներկայացնում է Զարյանին ոչ միայն որպես մտածող և գրող, այլև որպես նկարիչ՝ բացահայտելով նրա ստեղծագործական որոնումները։ Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս վերարժևորել գրողի և հանրային գործչի բազմաշերտ անհատականությունը։ Առաջին անգամ հանրությանը կներկայացվի նաև Զարյանի քաղաքային քանդակը։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 16:00-ին։ Ժամը 17:00-ին նախատեսված է «Հովեր» երգչախմբի համերգային կատարումը, որին կհաջորդի Զարյանի քաղաքային քանդակի ցուցադրությունը։ Ժամը 18:00-ից կկազմակերպվի շրջայց ցուցահանդեսի տարածքում (մուտքը՝ Աբովյան փողոցից)։

Ցուցահանդեսը բաց կլինի փետրվարի 8-11-ը ներառյալ։

Leave a Comment