Հունվարին ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառել է 6000 ԱԹՍ, 5500 ավիացիոն ռումբ և 158 հրթիռ. Զելենսկի

Հունվարին ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառել է 6000 ԱԹՍ,  5500 ավիացիոն ռումբ և 158 հրթիռ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ միայն հունվար ամսվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 6000 հարվածային դրոն, շուրջ 5500 ղեկավարվող ավիացիոն ռումբ և 158 տարբեր տեսակի հրթիռ։ 

«Ուկրաինայի բազմաթիվ տարածաշրջաններում շարունակվում են կենսական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Միայն հունվար ամսվա ընթացքում Ռուսաստանը մեր դեմ կիրառել է ավելի քան 6000 հարվածային դրոն, շուրջ 5500 ղեկավարվող ավիացիոն ռումբ և 158 տարբեր տեսակի հրթիռ։ Գրեթե բոլորը՝ էներգետիկայի, երկաթուղու, մեր ենթակառուցվածքների, այսինքն՝ այն ամենի դեմ, ինչ ապահովում է կյանքի բնականոն ընթացքը։

Հարվածները շարունակվում են նաև այժմ։ Անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է ավելի քան 980 հարվածային դրոն, գրեթե 1100 ղեկավարվող ավիացիոն ռումբ և երկու հրթիռ։ Մենք արձանագրում ենք ռուսական փորձերը՝ ոչնչացնելու լոգիստիկան, քաղաքների և համայնքների միջև տրանսպորտային կապը։ Հենց այդ պատճառով երկնքի պաշտպանության անհրաժեշտությունը չի վերացել։ Patriot-ի, NASAMS-ի, F-16-ների և այլ հարթակների համար նախատեսված հրթիռները անհրաժեշտ են ամեն օր։ Շնորհակալություն բոլոր գործընկերներին, ովքեր դա հասկանում են և օգնում», – գրել է Ուկրաինայի նախագահը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment