Անթալիայում ավտոբուս է շրջվել, կան զոհեր և տուժածներ

Բաժանորդագրվել

Վթարի պատճառով մարդիկ արգելափակվել են ավտոբուսում։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. Թուրքական Անթալիայում ավտոբուս է շրջվել, հաղորդվում է մեծ թվով զոհերի և վիրավորների մասին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Թեքիրդաղից Անթալիա մեկնողուղևորատար ավտոբուսը, նախնական տվյալներով, առավոտյան ժամը 10:30- ի սահմաններում շրջվել է Անթալիա- Իսպարտա ավտոճանապարհին», – ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

TRT Haber-ի տվյալներով՝ վթարի պատճառով մարդիկ արգելափակվել են ավտոբուսում։

Դեպքի վայրում աշխատում են բժշկական բրիգադներ ու արտակարգ ծառայություններ: Միջադեպի մանրամասները և տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում են:

Leave a Comment