Aurora News | Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այն կընդունի տարածաշրջանային մասշտաբներ։ Մեկ օր առաջ այաթոլլան այցելել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարան։ Այս այցը Ալի Խամենեիի առաջին հրապարակային ելույթն էր երկրում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերից հետո։

«Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ Մենք պատերազմներ չենք սկսում և չենք ուզում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանցի ժողովուրդը վճռական հակահարված կտա յուրաքանչյուրին, ով հարձակվում և վնաս է պատճառում», – ասել է նա։

Ըստ Ալի Խամենեիի, իրանցի ժողովուրդը չպետք է վախենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից Մերձավոր Արևելք մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին։ 

Leave a Comment