Starnews.am-ը գրում է․
Տարիներ առաջ, երբ էկրաններին «Հայ սուպերսթար» նախագծի 4-րդ եթերաշրջանն էր, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց մի երիտասարդ, ով իր յուրահատուկ ձայնով կարողացավ կարճ ժամանակում գրավել հազարավոր մարդկանց սրտերը։ Խոսքը Րաֆֆի Օհանյանի մասին է, ում հաղթանակը նախագծում շատերի համար սպասված էր ու տրամաբանական։
Սակայն մեծ հաղթանակից ու դրան հաջորդած մի քանի տեսահոլովակներից հետո երգիչը կարծես թե որոշեց դանդաղեցնել տեմպը և պասիվացավ հայկական շոուբիզնեսում։ Շատերին թվում էր, թե նա ընդմիշտ հեռացել է երաժշտական ասպարեզից, քանի որ Րաֆֆին դադարեց երևալ հեռուստաէկրաններին և այլևս ակտիվ չէր մեծ նախագծերում։ Չնայած այս լռությանը, նրա ձայնային տվյալները մինչ օրս բարձր են գնահատվում երաժշտասերների կողմից, ովքեր դեռ հիշում են նրա փայլուն ելույթները։
Այսօր Րաֆֆի Օհանյանը շարունակում է մնալ ստվերում և հեռու պահել իր կյանքը տեսախցիկներից ու ավելորդ աղմուկից։ Թեև նա չի ծավալում ակտիվ շոուբիզնեսյան գործունեություն, նրա տաղանդը մնում է նախագծի պատմության ամենավառ էջերից մեկը, իսկ երկրպագուներին մնում է միայն սպասել, թե երբևէ երգիչը կվերադառնա մեծ բեմ նոր աշխատանքով, թե վերջնականապես կընտրի լռությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: