Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ներդրում ունենալ Իրանի շուրջ ստեղծված լարվածության նվազեցման գործում և հարցերը լուծել բանակցությունների միջոցով, ինչի մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի կապակցությամբ, որը պայմանավորված է Իրանում շարունակվող ներքին անկայունությամբ և ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հարաբերությունների սրմամբ՝ կապված միջուկային ծրագրի և ռազմական հնարավոր հարվածների սպառնալիքների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության ու բարիդրացիության սկզբունքների, ինչպես նաև պատմական, էթնիկ և կրոնական կապերի վրա։ Պետությունների ղեկավարները գոհունակությամբ […]