Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է

Փետրվարի 1-ին, ժամը 08։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում,  տեղի  է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է: 

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Leave a Comment