Aurora News | Բքի պատճառով Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի են

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են ճանապարհային դեպարտամենտից։

Բքի պատճառով Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի, Վայքի, Աշոցքի, Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment