Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողը հոգևոր կյանքի, հոգևոր ուժի կարիք ունի, այդպես է փակ համակարգերում, ազատազրկման վայրերում, բայց բանակում առավելապես, որտեղ տարբեր վտանգներ են կախված զինծառայողի գլխին՝ պատերազմից մինչև խաղաղ պայմաններ։ Պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանը 13 օր Խաչքարը մեջքին մարտի դաշտում է եղել ապավինելով խաչի զորությանն ու պաշտպանությանը։ Նրանց կողքին են եղել բանակում նվիրումով իրենց ծառայությունն իրականացնող քահանաներն ու սարկավագները, որոնք նաև իրենց կյանքն են տվել հայրենիքի համար։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների օրագրերում և զինվորական հագուստի գրպաններում աղոթքներ և խաչեր են գտել նրանց ընտանիքները։ Եվ հիմա վռնդելով զորամասերում գործող հոգևորականներին, բանակի վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով, վերջնականապես բարոյազրկելով բանակը»։
***
|
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ տեղեկություններով՝ գնդերեցներին առաջարկել են 500 000 դրամ աշխատավարձ։ Բնականաբար, գնդերեցները հասկացել են, որ դա տիրադավության գինն է։
***
|
|
ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1997թ․ նոյեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա-ի և ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից ՀՀ Զինված ուժերում ստեղծվել է Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայությունը:
|
Դիտեք նաև՝