Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով բանակցությունների մեկնարկի մասին

Բաժանորդագրվել

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերահսկողություն ստանա Գրենլանդիայի նկատմամբ՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի-Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններ սկսելու մասին:

«Հուսով եմ, որ դա լավ գործարք կլինի բոլորի համար։ Ազգային անվտանգության տեսանկյունից սա շատ կարևոր գործարք է։ Կարծում եմ՝ մենք գործարք կկնքենք»,- ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է, որ ԱՄՆ-ն վերահսկողություն ստանա կղզու նկատմամբ։ Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը «լուրջ բանակցություններ» է վարում Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ փորձել էր արդարացնել Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ՝ հայտարարելով, որ Արկտիկայում «հավաքական անվտանգության խնդիր կա», ուստի ՆԱՏՕ-ն պետք է զբաղվի տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ակտիվության հարցով:

Северное сияние освещает небо над домами в Каписиллите, Гренландия - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026

«Նույնիսկ մենք չենք կարողանում մեր հողը գնել, իսկ Թրամփը…». ֆոտոռեպորտաժ Գրենլանդիայից

Ավելի վաղ Axios գործակալությունը հայտնել էր, որ հունվարի 22-ին կայացել են ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բանակցությունները: Պարբերականի տեղեկություններով՝ քննարկվել է Գրենլանդիայի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին ուժեղացնել ռազմական ներկայությունը կղզում և արտոնություններ ստանալ օգտակար հանածոների արդյունահանման գործում:

Leave a Comment