Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պարտվել է Խորվաթիային և դուրս մնացել Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 0։3 հաշվով պարտվել է Խորվաթիային, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի ազգային հավաքականը դուրս է մնացել Եվրոպայի առաջնությունից։ Նախքան խաղի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հայկական թիմի հետ տեսազանգից և հաջողություն մաղթել։

Հայաստանի ընտրանին խմբային փուլում ունեցել էր 2 հաղթանակ, մեկ ոչ-ոքի, մեկ պարտություն և փլեյ-օֆֆ փուլ էր դուրս եկել առաջին տեղով։

Leave a Comment