Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը մեկնում է Մայամի՝ հանդիպելու Թրամփի վարչակազմի անդամներին: Այս մասին Reuters-ին հայտնել է այցի մասին տեղյակ երկու աղբյուր:
Ավելի վաղ, ամերիկյան Axios-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Զելենսկին, սակայն, կասկածի տակ է առել այդ տեղեկությունը: