ՔՊ-ական Բագրատյան Սերոժը տխմարություն է դուրս տվել



Վստահեցնելով, թեընդդիմությունը մանիպուլացնում ու TRIPP-իմասին աբողջ ճշմարտությունը չիասում՝ ՔՊ-ական Բագրատյան Սերոժը պնդել է, թե այն մաքուր հայկական ծրագիր է ուխաղաղության համար շատ կարևոր հանգույց:

Սերոժը հանդես է եկել մանիպուլհատիվ և իրականությունն արմատապես խեղաթյուրող հայտարարությամբ,որպեսզի հաճոյանա Նիկոլին, բայց չի հասկացել, որ հերթական մերկապարանոց հայտարարությամբ ոչ թե օգնել, այլ վնասել է Իլհամի ղազին. TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հայկականմասն է ընդամենը, իսկ Հայաստանն փորձում է հարմարվել արդեն իսկ գոյություն ունեցողաշխարհաքաղաքական թելադրանքին։ Իսկ թե կոնկրետ ում թելադրանքն է, հայտնի է. Իլհան ու Էրդողանն են Նիկոլի վզին դրել այդ օրակարգը, որն իրագործվել է ամերիկյան դրոշի տակ ընդամենը՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական ու ՆԱՏՕ-ական շահերը. այդպես են վարվել նաև ներքին ռեակցիան բացասական մեղմելու համար: Այն ոչ թե աշխարահատնտեսական պրոյեկտ է, այլ առավելապես աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական, իսկ տնտեսական բաղադրիչի գերանգահատումը պայմանավորված է իշխանությունների ջանքերով՝ կոծկելու դրանից բխող վտանգը: Կամ եթե հայկական է, ինչպես պնդել է Սերոժը, ինչու է հայկական կողմի մասնաբաժինն այդ պրոյեկտում ընդամնեը 26%: Թող գոնե 50/50 լիներկամ 40/60: Իրականությունը կոծկել չի կարող և ոչ մի Սերոժ, իսկ իրականությունն այն է, որ TRIPP-ը թակարդ է նախևառաջ Հայաստանի համար,որին Նիկոլը գնացել է, որ իշխանությունը պահի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment