Նիկոլի խնդիրը Կաթողիկոսը չէ, այլ՝ եկեղեցին



Ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հայտնվել է Ռազմական Ոստիկանության հսկողության տակ: Ինչպես հայտնի է, Պապիկյան Սուրիկը հրապարակել էր Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը, ինչպես ինքն էր նշել, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով. ուժը կորցրած էր ճանաչվել 2000թ.-ի հուլիսի 19-ի «ՀՀ զինված ու-երում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին» N728 հրամանը:

Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ գնդերեցները հրաժարվել են «թելել Նիկոլի թելը», ինչի պատճառով վերջինս ստիպել է Սուրիկին նման քայլի դիմել:

ՔՊ-ական լկտի պրոպագանդան անընդհատ քարոզում է, թե իբր Կաթողիկոսի դեմ այս արշավն իրականում ոչ թե արշավ է՝ ընդդեմ եկեղեցու, այլ բացառապես խնդիր է դրված՝ այն բարենորոգելու: Այս քայլով ապացուցուվում է, որ Նիկոլի իրական խնդիրը ոչ թե Կաթողիկոսի անձի հարցն է, այլ եկեղեցու դեմ լատենտ հալածանք իրականցնելը. Ալլահշուքյուրը եկեղեցին համարում է «ռևանշիստական» կառույց, ուստի որպեսզի ադրբեջանուհիները Հայաստան այցելելիս իրենց մաքսիմալ կոնֆորտ զգան, խնդիր է դրվել՝ էապես թուլացնելու հայ ժողովրդի գլխավոր հոգևոր կառույցն ու բավարարելու ադրբեջանցիների կապրիզը: Եթե Ալլահշուքյուրը շատ ցանկանա, ապա վաղը Նիկոլը կարող է փակել նաև Էջմիածինը, իսկ եթե պնդի, կարող է դնել իսլամացման պահանջ յուրաքանչյուրի առաջ՝ ընդհուպ գնալով շանտաժի: Ուզո՞ւմ եք, որ ասենք ձեր թոշակի քարտին «քեշբեք» նստի կամ ասենք պարգևավճար ստանաք, ուրեմն գոհացրեք Ալլահշուքյուրին ու ուրացեք ձեր ազգն ու եկեղեցին:

Սրբություն չունեցողների իշխանության վերջը, հուսանք, մոտ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment