https://arm.sputniknews.ru/20260131/qk-en-kanchel-2-episkvopvosi-ev-1-qahanaji-pastabany-manramasner-hajtnec-98277761.html
ՔԿ են կանչել 2 եպիսկոպոսի և 1 քահանայի. փաստաբանը մանրամասներ հայտնեց
ՔԿ են կանչել 2 եպիսկոպոսի և 1 քահանայի. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Իրավաբանը կարծում է, որ հոգևորականների նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակումներ կկիրառվեն։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T16:13+0400
2026-01-31T16:13+0400
2026-01-31T16:18+0400
հայաստան
եպիսկոպոս
արմինե ֆանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54068745_0:35:800:485_1920x0_80_0_0_a4fa808ead287b3b70a8471a9058115e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար:Նա հաստատեց, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։ «Մենք կարծում ենք, որ նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Սա եզակի բան է։ Նշանակում է, որ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, բնականաբար կընտրվեն խափանման միջոցներ։ Իհարկե հոդվածի սանկցիան թույլ չի տալիս, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ ներկայացվեն, քանի որ ոչ մեծ ծանրության հանցագործության մասին է խոսքը, բայց ենթադրում եմ` ազատ տեղաշարժի սահմանափակումներ կլինեն, այլապես ինչու պետք է շաբաթ օրով նման հապճեպ կերպով այս գործողություններն արվեին,– ասաց նա։Ֆանյանն ընդգծեց` քննչական մարմինն այս պահին գործիք է իշխանության ձեռքին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54068745_10:0:721:533_1920x0_80_0_0_12b1f19f16835de64019786494600753.jpg.webp
հայաստան, եպիսկոպոս, արմինե ֆանյան
հայաստան, եպիսկոպոս, արմինե ֆանյան
Իրավաբանը կարծում է, որ հոգևորականների նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակումներ կկիրառվեն։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Այսօր ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
«Հովնան սրբազանը, Մակար սրբազանը և տեր Մովսես քահանան այս պահին գտնվում են ՀՀ քննչական կոմիտեում։ Նրանցից 2-ը՝ Հովնան սրբազանը և Մակար սրբազանը, կանչվել են մեղադրյալի կարգավիճակով»,– ասաց Ֆանյանը։
Նա հաստատեց, որ իր պաշտպանյալները քննչական կոմիտե են կանչվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։
«Մենք կարծում ենք, որ նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Սա եզակի բան է։ Նշանակում է, որ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, բնականաբար կընտրվեն խափանման միջոցներ։ Իհարկե հոդվածի սանկցիան թույլ չի տալիս, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ ներկայացվեն, քանի որ ոչ մեծ ծանրության հանցագործության մասին է խոսքը, բայց ենթադրում եմ` ազատ տեղաշարժի սահմանափակումներ կլինեն, այլապես ինչու պետք է շաբաթ օրով նման հապճեպ կերպով այս գործողություններն արվեին,– ասաց նա։
Ֆանյանն ընդգծեց` քննչական մարմինն այս պահին գործիք է իշխանության ձեռքին։