Ռուսաստանը էներգետիկ ոլորտի վրա հարձակումներից անցել է լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ հարվածների. Զելենսկի


Միջազգային


Ռուսաստանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից իր ուշադրությունը տեղափոխել է լոգիստիկայի վրա հարձակումների ուղղությամբ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր երեկոյան ելույթում։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը օրվա ընթացքում գրեթե ոչ մի հարված չի հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

«Մեր բոլոր շրջաններում, ուրբաթ երեկոյից ի վեր, էներգետիկ օբյեկտների վրա հարվածներ իսկապես չեն եղել։ Գրեթե ոչ մի հարված։ Բացառությամբ Դոնեցկի մարզի, որտեղ գազի ենթակառուցվածքների վրա մեկ հարված է եղել», – ասել է Զելենսկին։

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարվածներ են եղել, մասնավորապես, հարված է հասցվել «Ուկրզալիզնիցայի» էլեկտրահաղորդման գծին։ Զելենսկին նաև ասել է, որ օրվա ընթացքում շարունակվել են անօդաչու թռչող սարքերի և օդային ռմբակոծությունները։


Leave a Comment