31 հունվարի 2026 – 14:02 AMT
PanARMENIAN.Net – Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի մոտ 270 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ՀՀ-ում տարեկան 115 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։Քաղցկեղի այս տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր է, քան Արևմտյան Եվրոպայում։
Հիվանդության ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը հանդիսացել է մարդու պապիլոմավիրուսի (HPV) բարձր ռիսկայնություն ունեցող տեսակների առկայությունը։
Վիրուսը երկար ժամանակ պահպանվելով օրգանիզմում՝ կարող է առաջացնել բջջային կառուցվածքի փոփոխություններ, որոնք սկզբնական փուլում հանդես են եկել որպես նախաքաղցկեղային վիճակ, սակայն տարիների ընթացքում վերածվել են քաղցկեղային գործընթացի։
Վարակման հիմնական ուղին եղել է սեռական շփումը։
Արգանդի պարանոցի քաղցկեղը հնարավոր է կանխել կանխարգելիչ միջոցառումների կիրառմամբ։
Ամենահուսալի մեթոդներից է համարվում է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը, որն իրականացվում է Հայաստանում՝ սկսած 13 տարեկանից, ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների շրջանում։ Պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 99%։
Կանխարգելման նպատակով իրականացվել են սքրինինգային հետազոտություններ, մասնավորապես՝ բջջաբանական վերլուծություն և պապիլոմավիրուսի հայտնաբերում։
Տվյալ հետազոտությունները կատարվում են 21-65 տարեկան կանանց շրջանում։
Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտությունն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, պապիլոմավիրուսի հայտնաբերումը կատարվում է 5 տարին մեկ անգամ։ Կամ 5 տարին մեկ անգամ հնարավոր է իրականացնել համակցած սքրինինգ։
Հայաստանում՝ ԱԱՊ բժշկական հաստատություններում, 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվում է անվճար HPV թեստավորում՝ 5 տարին մեկ անգամ։