Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է․ հետևենք մեր թիմի խաղին․ Անդրեասյան


Այսօր ժամը տասին հետևենք մեր թիմի խաղին։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ֆուտզալի առաջնությանը։

«Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է։ Շնորհակալություն թիմին և ֆեդերացիային ներդրված ջանքի համար»,- գրել է նախարարը։

Նշենք՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին երրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել տանտեր Լիտվայի ընտրանու հետ (3-3) և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

125 դիտում

Leave a Comment