ԵԱՏՄ երկրները կուժեղացնեն պայքարն մթերքի անբարեխիղճ մատակարարների դեմ։
Այս որոշումը, ինչպես և մի շարք այլ որոշումներ, ընդունվել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի նիստում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ:
Բացի այդ, երկրները պայմանավորվել են նվազեցնել մի շարք ապրանքների (կոշիկի կաշվի, մսի, շաքարի) մաքսատուրքերը և միասնականացնել ԵԱՏՄ ողջ տարածքում մաքսային խախտումների համար սահմանված տուգանքները: