Թուրքիայում ցույցեր են․ կան բազմաթիվ ձերբակալվածներ

Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ իրականացվող գործողությունների ֆոնին Թուրքիայի Վան և Աղրը նահանգներում ցույցեր են։

Ոստիկանությունը միջամտել է առանց թույլտվության կազմակերպված ցույցերին և բազմաթիվ ցուցարարների ձերբակալել։

Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերը կազմակերպվել են YPG-ի կողմնակիցների գլխավորությամբ, որին էլ միջամտել են նաև հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումները։

Նշվում է նաև, որ Սիրիայում գործողությունների ավարտից հետո հայտարարվել է 15-օրյա հրադադար, սակայն Թուրքիայում «որոշ խմբեր այդ իրադարձությունները օգտագործել են»՝ փողոցային բողոքներ կազմակերպելու համար։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Comment