Եվրոպա լիգա․ Անցումային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» կմրցի ֆրանսիական «Լիլի» հետ։ Սերբական ակումբում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

Անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 19-ին, պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։
Եվրոպա լիգայում 1-8-րդ տեղ գրաված ակումբները նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ 9-24-րդ տեղերի թիմերը պայքարը շարունակում են անցումային փլեյ-օֆֆում։

Եվրոպա լիգա, անցումային փլեյ-օֆֆի զույգերը

«Լուդոգորեց» – «Ֆերենցվարոշ»

«Դինամո Զագրեբ» – «Գենկ»

«Սելթիկ» – «Շտուտգարտ»

«Բրան» – «Բոլոնիա»

«Պանատինաիկոս» – «Վիկտորիա Պլզեն»

«Ֆեներբահչե» – «Նոթինգեմ Ֆորեսթ»

ՊԱՕԿ – «Սելտա»

«Լիլ» – «Ցրվենա Զվեզդա»

Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակիչում սպասում են «Լիոնը» (Ֆրանսիա), «Ասթոն Վիլան» (Անգլիա), «Միդտյուլանը» (Դանիա), «Պորտուն» (Պորտուգալիա), «Բետիսը» (Իսպանիա), «Բրագան» (Պորտուգալիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա) և «Ռոման» (Իտալիա)։

Leave a Comment