Հիշատակի ու Բանակի օրեր, նոր համաձայնություն Ադրբեջանի հետ, քրվարույթ Նարեկ Կարապետյանի նկատմամբ․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից 

Հունվարի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Todayտեսանյութում։

Հունվարի 27-ը հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհման օր էր։

Հունվարի 28-ին Հայաստանը նշել է Բանակի օրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը պատերազմի չի պատրաստվում, որովհետև պատերազմ չի լինելու:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման համաձայնություն է ձեռք բերվել։

Փաշինյանը հայտարարել է՝ ճիշտ կլինի ՀՀ էներգետիկ համակարգը միացնել Ադրբեջանին ու Թուրքիային:

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Տաշիր կապիտալ»-ը միջնորդել է կանխել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գույքը ձեռք բերելու գործընթացը:

Ազգային ժողովի ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Ասիայում Նիպահ անունով նոր վիրուս է տարածվում։ 

Հայաստանում վստահեցրել են՝ Նիպահով հարուցված հիվանդության տարածման ռիսկերը ցածր են:

Եվրամիությունը հաստատել  է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի հատկացումը:

Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել եպիսկոպոս Գևորգ Սարոյանին։

Մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18։

Նորագյուղի փոխարեն Երևանում կստեղծվի բարձրահարկ շենքերով Դաունթաուն թաղամաս:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթվա ընթացքում Կիևին չհարվածելու իր խնդրանքին։

 

 

Leave a Comment