Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%

2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 23.4%:

 

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

 

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

✔️արդյունաբերություն՝ 38.6%,
✔️շինարարություն՝ 20.5%,
✔️ծառայություններ՝ 6.9%,
✔️առևտրի շրջանառություն՝ 3․2%։

2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32%-ով. արտահանումն աճել է 34.3%-ով, իսկ ներմուծումը՝ 30.4%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.3%։

Leave a Comment