Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
«Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինը ահազանգում է 102 պաշտպանվելու համար։
Մասնավորապես, վերջերս Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության Գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։
ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են ոստիկանություն։ Գվարդիան, որ պետք է ապահովի պետական պաշտպանություն հատուկ ռազմավարական օբեյկտների, չի կարողացել ապահովել սեփական անվտանգությունը։
«Իրական» Հայաստանում փաստացի ոստիկանությունը կարող է միայն հարձակվել օրինակ եկեղեցու վրա, իսկ մյուս պարագաներում ինքը անզոր է, սա է իրական պատկերն է։
Ինչ ասեմ, բարի գալուստ «Իրական Հայաստան» ստի, կեղծիքի, պարտության ու նվաստացման Հայաստան»: