Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև` բանակցությունների

Քաղաքականություն

30.01.2026 | 13:55

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի առաջարկը՝ իր և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, գրում է Meduza-ն։

«Իհարկե, ինձ համար անհնար է հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես կարող եմ նրան հրավիրել Կիև. թող գա։ Ես հրապարակավ հրավիրում են նրան, եթե նա որոշի, իհարկե»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ պատրաստ է ղեկավարության մակարդակով ցանկացած ձևաչափի հանդիպման, եթե նման բանակցություններն օգնեն դադարեցնել պատերազմը։ Նա, սակայն, հայտարարել է, որ նման հանդիպում անցկացնելը Մոսկվայում և Բելառուսում «պարզապես անհնար է, և բացարձակապես պարզ է, թե ինչու»։

«Որովհետև դրանք պետություններ են, որոնցից մեկն ագրեսոր է, որը պատերազմ է սկսել և վարում մեր դեմ՝ սպանելով մեզ, իսկ մյուս երկիրը նրա գործընկերն է այդ գործողություններում»,- հավելել է Զելենսկին։

2026 թվականի հունվարի 23-24-ն Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Զելենսկիին հրավիրել էր Մոսկվա հանդիպման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment