Ուզում են գյուղերը վերացնեն․ 65 տնից մնացել է 20 տուն․ Ձորաշենի բնակիչ  

30 Հունվարի, 2026

Շիրակի մարզի Ձորաշեն գյուղում տարիներ շարունակ ճանապարհների խնդիրները լուծում չեն ստանում, բնակիչների խոսքով արդեն անհնար է երթևեկելը, ավտոմեքենաները չեն դիմանում, ասում են հիմա ձմեռ է, առատ ձյունը ճանապարհները հարթել է, իսկ երբ օրերը տաքանան, նորից հին տաշտակն է լինելու։
Ըստ վարչական ղեկավարի գյուղը դատարկվում է աշխատանքի, ժամանցի կենտրոնների բացակայության, հեռավորության պատճառով։ Նույնիսկ հարս չեն գալիս՝ այնքան հեռու է։ Գյուղացիներն ասում են, որ խոսակցություն կա, թե շուտով դպրոցն էլ կփակվի՝ դպրոցների միավորման ծրագրի շրջանակներում․ թեև այս պահին 2 գյուղի՝ Սարապատի և Ձորաշենի երեխաներին է ծառայում այն։ Եթե գյուղի դպրոցը փակեն, գյուղը բակիչների խոսքերով, այն շատ շուտով  կդադարի գոյություն ունենալ, քանի որ բոլոր երիտասարդները կգնան, գյուղը կծերանա ու մի օր էլ այլևս չի լինի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment