Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ․ ԶԼՄ

Իրավապահները նյութեր են նախապատրաստում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ, որին կուսակցության վարչությունը չընդգրկեց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ըստ թերթի՝ մոտ ապագայում, երբ Սարգսյանը մեղադրյալի աթոռին հայտնվի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տպավորություն կստեղծի, որ չի հանդուրժում իր թիմակիցների կոռուպցիոն դրսևորումները:

Մամուլը հունվարի 21-ին գրել էր, որ իրավական գործընթաց է սկսվել պատգամավորի նկատմամբ՝ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով։ Ըստ լրատվամիջոցների՝ Սարգսյանը լուրջ հակասություններ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Leave a Comment