Եվրոպական միությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին 20 մլն եվրոյի աջակցության տրամադրումը՝ հաղթահարելով ամիսներ տևած դիվանագիտական փակուղին և Հունգարիայի վետոն։ Այս մասին տեղեկանում են ԵՄ խորհրդի պաշտոնական էջից: Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) այս հատկացումը նպատակաուղղված է Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ հզորացմանը և տարածաշրջանային դիմակայունության բարձրացմանը։ Այս միջոցառմամբ ԵՄ-ն ընդլայնում է Հայաստանի զինված ուժերին ցուցաբերվող տեխնիկական օգնությունը՝ ընդհանուր աջակցության ծավալը հասցնելով 30 մլն եվրոյի։ «Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, […]