Փաստացի քրեական վարույթ հարուցվեց կաթողիկոսի և ԳՀԽ անդամների դեմ․ պարզաբանում է փաստաբանը

https://arm.sputniknews.ru/20260130/pastaci-qreakan-varujt-harucvec-katvoghikvosi-ev-ghkh-andamneri-dem-parzabanum-e-pastabany-98239816.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98239644_166:0:1606:1080_1920x0_80_0_0_4266f708fa5174ee532eb561504a3e42.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն մելիքյան, հայ առաքելական եկեղեցի, քրեական գործ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео

ռուբեն մելիքյան, հայ առաքելական եկեղեցի, քրեական գործ, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео

Բաժանորդագրվել

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ հնարավոր են խուզարկություններ Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդ անդամների տներում։

Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ հարուցված քրեական վարույթը խայտառակություն է։ ՀՀ քննչական կոմիտեի կողմից Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումն այսպես է բնութագրել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ հունվարի 29-ին լուր հրապարակվեց՝ ըստ որի ՀՀ քննչական կոմիտեն Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։ Սարոյանը հունվարի 15-ին հայց էր ներկայացրել Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին որոշումը և վերականգնել այդ պաշտոնում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատարանի որոշման համաձայն` Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։

«Ստացվում է, որ գործադիր իշխանությունը միջամտում է եկեղեցու գործերին, խախտում Սահմանադրության՝ եկեղեցու և պետության անջատ լինելու սկզբունքը։ Ոչ մեծ ծանրության արարաքի մասին է խոսքը, մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, իսկ առաջին անգամ կատարած լինելու դեպքում մեկ այլ հոդվածով ազատազրկում պատժատեսակ չի կարող կիրառվել։ Այսինքն, սա հատուկ ուղերձ է, և սրա նպատակը Վեհափառ հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ։ Ստացվում է, որ սրանով խոչընդոտում են ՀԱԵ բնականոն գործընթացին, փորձում են խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի գումարմանը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում։ Այս խայտառակ գործողությանը կարող ենք սպասել»,-նշել է Մելիքյանը:

Նրա խոսքով՝ այս քրեական վարույթով կարելի է նաև խուզարկությունների սպասել։

Leave a Comment