ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի Իրան է ուղարկվել ամերիկյան ռազմածովային ուժերի լայնածավալ խմբավորում՝ այն անվանելով ամենամեծը Վենեսուելայի ափերի մոտ իրականացված գործողությունից ի վեր, հայտնում է ամերիկյան ԶԼՄ-ները։
Ամերիկայի նախագահը կոչ է արել Թեհրանին անհապաղ սկսել բանակցություններ և կնքել համաձայնագիր, որը կբացառի միջուկային զենք ունենալու հնարավորությունը։ Նա նշել է, որ դիվանագիտական լուծման համար ժամանակը արագորեն սպառվում է։
Թրամփը նաև հիշեցրել է «Կեսգիշերային մուրճ» գործողության մասին, որը նախկինում հանգեցրել էր Իրանի տարածքում լայնածավալ ավերածությունների, և զգուշացրել, որ երկխոսությունից հրաժարվելու դեպքում հետևանքները կարող են լինել զգալիորեն ավելի ծանր։
«Հաջորդ հարձակումը շատ ավելի լուրջ կլինի», — հայտարարել է Թրամփը ՝ հավելելով, որ հնարավոր սրացման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը։