Aurora News | Մենք արտադրում ենք ավելին, քան երբևէ պատմության մեջ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հասել է էներգիայի արտադրության պատմական բարձրակետերի։

«Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ մենք արտադրում ենք ավելին, քան երբևէ պատմության մեջ։ Մենք մեր հողից արդյունահանում ենք ավելի շատ էներգիա, մասնավորապես՝ նավթ և գազ։ Մենք երբեք դրան մոտ չենք եղել», – ասել է Թրամփը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև անդրադարձել է Վենեսուելային։ 

«Ես հենց նոր խոսեցի Վենեսուելայի նախագահի հետ և տեղեկացրի նրան, որ մենք բացելու ենք Վենեսուելայում ողջ առևտրային օդային տարածքը։

Ամերիկացի քաղաքացիները շատ շուտով կկարողանան մեկնել Վենեսուելա, և նրանք այնտեղ անվտանգ կլինեն։ Խոշոր նավթային ընկերությունները մեկնում են Վենեսուելա՝ զարգացման վայրերը ստուգելու համար»։

Թրամփը կարճ անդրադարձ է կատարել նաև Համմասին․ «Շատերն ասում էին, որ Համասը երբեք չի զինաթափվի. թվում է, թե նրանք պատրաստվում են զինաթափվել»։

Leave a Comment