«Արարատ սար Հայաստանում չկա», – այսօր նորից է հայտարարել Նիկոլ Փաշինյանը:
Գրեթե նույն ժամին, Արարատ լեռան նկարի ֆոնին նստած, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի հրաժարվելու ազգային խորհրդանիշներից: Երկրորդ նախագահի կարծիքով՝ անկախ Հայաստանի պատմության համար բացառիկ իրավիճակ է՝ երբեք ինքնությունը կասկածի տակ չի եղել, իսկ ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որ ամուր է պահում պետականությունը: