ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ոգեշնչված ռեփ երգչուհի Նիկի Մինաժի ոճով, որոշել է զբաղվել իր մատնահարդարմամբ։
«Ես կերկարացնեմ եղունգներս, որովհետեւ ինձ դուր է գալիս նման մանիկյուրը»,- կատակել է նա «Թրամփի հաշիվներ» միջոցառման ժամանակ՝ գովաբանելով Մինաժին։
Նույն միջոցառմանը Մինաժը եւ Թրամփը լուսանկարվել են՝ ձեռք ձեռքի տված, ԱՄՆ առաջնորդն արդեն հաստատված ավանդույթով տոնալ քսուքի հաստ շերտ ունի ձեռքին, նա այդպես սովորաբար թաքցնում է կապտուկները (Սպիտակ տանը հավաստիացրել են, որ դրա մեղավորը հաճախակի ձեռքսեղմումներն են եւ ասպիրինը)։ Իսկ Մինաժը պարծեցել է երկար եղունգներով։