Ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով


Հասարակություն


Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ։

Նա աջակցություն է հայտնել Եզրաս Սրբազանին՝ կապված Հայ եկեղեցու վրա ներկայումս գործադրվող ճնշման հետ։

Միտրոպոլիտ Անտոնին ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը։

Եզրաս Սրբազանը ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս վիճակը և շնորհակալություն հայտնել Մոսկվայի պատրիարքությանը համերաշխության համար։


Leave a Comment