Այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա ՀԷՑ-ն ամբողջությամբ կպետականացվի և կհանձնվի հավատարմագրված կառավարման։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր միջազգային գործընկերներին իրազեկել ենք իրավիճակի մասին, հատկապես էներգետիկ ոլորտում թոփ ընկերություններին փորձում ենք իրազեկել, բայց այս պահին տեղի է ունենում ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում, եթե այն հասանելի կլինի ՀՀ պետական բյուջեի համար, ապա մենք այն լիարժեք, ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի»,- ասել է Փաշինյանը։