Միջնաժամկետում ՀՀ սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո. վարչապետ – CIVILNET

Համաձայն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված գործող պայմանագրերի՝ քայլեր ենք անում, և միջնաժամկետում ենթադրվում է, որ Հայաստանի սահմանները, անցակետերը կլինեն Հայաստանի ինստիտուտների վերահսկողության ներքո: Այս մասին կառավարությունում հունվարի 29-ի ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԹՐԻՓՓ-ը տնտեսական ներդրումային ծրագիր է առաջին հերթին և այդ նախագծով բազմամիլիոն, 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց վարչապետը: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ սերտորեն համագործակցելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին մենք շատ սերտ գործակցում ենք թե’ Ռուսաստանի թե’ Չինաստանի հետ: Մենք Չինաստանի հետ ռազմավարական երկխոսություն ենք սահմանել: Այս տարի, […]

Leave a Comment